Friday, 19 04 2024
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Թուրքիայի հայերը երբեք չեն ընդունի Աթեշյանին որպես ընտրված պատրիարք. Սասունյան

Թուրքիայում պատրիարքական ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյաննանցյալ շաբաթ խիստ վիճահարույց նամակ է հղել նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ քննադատելով Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը, գրում է իր հոդվածում «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

Հոդվածում մասնավորապես ասվում է, որ նամակը սուր վիճաբանություն է առաջացրել հայերի շրջանում համայն աշխարհում, ներառյալ Թուրքիայի հայկական համայնքը` ոմանք նրա հրաժանականի կոչ են արել, իսկ մյուսները, այդ թվում՝ Հայաստանի Ազգային ժողովի մի պատգամավոր, պահանջել են նրան կարգալույծ անել…

Չնայած իրարահաջորդ թուրքական կառավարությունները միշտ փորձել են ճնշում գործադրել Արամ Սրբազանի նախորդների վրա՝ որպես գործիք ծառայեցնելու Անկարայի քարոզչության համար, սակայն նրանցից ոչ մեկը նման վիրավորական նամակ չի գրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Հեղինակը նշում է, թե պարզ չէ, արդյոք այդ վիճահարույց նամակը պատրիարքական փոխանորդը գրել էր իր սեփական նախաձեռնությամբ, թե նրա համար մշակվել է թուրք պաշտոնյաների կողմից: Սակայն նրանք, ովքեր անձամբ ճանաչում են արքեպիսկոպոս Աթեշյանին, պնդում են, որ նա չէր կարող լինել այդ նամակի հեղինակը, քանի որ այդքան վարժ չի տիրապետում թուրքերենին: Ինչևէ, նա ստորագրել նամակը և այն տարածել լրատվամիջոցներին, որն էլ հրապարակվել է բազմաթիվ թուրքական թերթերում:

«Ցավոք, առաջին անգամ չէ, որ Աթեշյանը նման ստորաքարշ վերաբերմունք է դրսևորում թուրքական իշխանությունների հանդեպ՝ ցանկանալով ստանալ կառավարության աջակցությունը պատրիարք ընտրվելու համար: Անցյալ տարի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանրային հանդիպման ժամանակ, Արք. Աթեշյանը համարձակվեց վիրավորել նրան՝ մարդու իրավունքների խախտումների համար նախագահ Էրդողանին քննադատելու համար…

Նկարագրելով Հայոց ցեղասպանությունը սոսկ որպես «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձություններ», Աթեշյանն իր նամակում հայտարարել է, որ Թուրքիայի հայկական համայնքը կիսում է թուրք ժողովրդի ցավը Գերմանիայի Բունդեսթագի ընդունած որոշման առիթով: Պոլսո պատրիարքի փոխանորդը, խոսելով Թուրքիայի հայկական համայնքի անունից, պնդել է, որ Գերմանիայի խորհրդարանը իրավունք չուներ դատավճիռ կայացնելու «ամբողջ գերմանացի ժողովրդի անունից»: Նա հավելել է. «բացի այդ, հակասական է նաև այն, թե ընդունված օրինագիծն ինչքանով է արտահայտում գերմանական հասարակության տրամադրություները»: Անհեթեթություն է արք. Աթեշյանի պնդումը, թե Բունդեսթագը չի խոսում գերմանացի ժողովրդի անունից, երբ խորհրդարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունել է գրեթե միաձայն՝ ընդամենը մեկ դեմ ձայնով…»,-ասվում է Հոդվածում:

Սասունյանը հիշեցնում է, որ պատրիարքական փոխանորդը մեղադրել է Գերմանիայի խորհրդարանին՝ «մի քանի տողով Երրորդ ռեյխի բացասական դերակատարության թեթևակի ներկայացման և Օսմանյան կայսրությունը որպես միակ մեղավոր մատնացույց անելու» համար: Ապշեցուցիչ է, որ արք. Աթեշյանը քողարկում է թուրքական ժխտողականությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ և նսեմացնում Գերմանիայի կողմից իր մեղսակցությունն ազնվորեն ընդունելը…

Նրանք, ովքեր փորձում են արդարացնել Պոլսո պատրիարքի փոխանորդի հակահայկական հայտարարությունները՝ պնդելով, թե պետք է ապրել Թուրքիայում Էրդողանի վարչակարգի բռնապետական բնույթը լիովին ըմբռնելու համար, պետք է իմանան, որ Թուրքիայում շատ հայեր խիստ վրդովված են արք. Աթեշյանի նամակից: Նրանք տասնյակ հաղորդագրություններ են գրել նրա ֆեյսբուքյան էջում, հայտնելով իրենց անհամաձայնությունը:

Հայոց պատրիարքական փոխանորդին ամենախիստ քննադատության է ենթարկել Ստամբուլում հրապարակվող հայկական «Ակոս» թերթի խմբագիրը. «Մենք ափսոսանքով, զայրույթով և ամոթով կարդացինք Ձեր նամակը…. Տվյալ պետության քաղաքացի հանդիսացող ժողովրդի համակարգված բնաջնջումը իր սեփական հողերում, սեփական պետության որոշմամբ, Ձեր կողմից, պետական լեզվով, որպես «Առաջին աշխարհամարտի ողբերգական ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձություններ» ներկայացնելը, անարգանք է այն համայնքի անդամների նախնիների, զոհերի և փրկվածների հիշատակին, որին Դուք ևս պատկանում եք»:

Հակառակ պատրիարքական փոխանորդի պնդումներին, թե իբր հայերը թուրքերի նման հավասար վերաբերմունքի են արժանանում, «Ակոս»-ը պնդել է, որ «հայերը խտրականության, ֆաշիստական և հրապարակային սպառնալիքների են ենթարկվել»: Թերթը նաև հակադարձել է Արք. Աթեշյանի հայտարարությանը, որ Գերմանիայի խորհրդարանի որոշումը «տխրության ու ցավի աղբյուր է», հաստատելով, որ «Ձեզ այս նամակը գրելու դրդած ճնշումն է մեզ համար տխրության և ցավի աղբյուր…. Հայ համայնքի ինքնությունը վնասվել է Ձեր խոսքերից, այլ ոչ, ինչպես Դուք եք ասում, Բունդեսթագի որոշումից»:

«Ակոս»-ը նաև ասել է սրբազան Աթեշյանին, որ իր նամակը ներկայացնում է. «սեփական ժողովրդի դեմ հատուկ ժխտողական հայտարարություն: Կտեսնենք, թե մոտ ապագայում Ձեր այս հայտարարությունը ում կողմից «խանդավառությամբ կողջունվի»…. Աղոթում ենք Աստծուն՝ Ձերդ գերազանցությանը խելք, միտք, ըմբռնում շնորհելու խնդրանքով»:
Իր ժողովրդին և նրանց սուրբ գործին լրացուցիչ վնաս չպատճառելու համար, ես խոնարհաբար խորհուրդ կտայի արք. Աթեշյանին հետագայում զերծ մնալ քաղաքական և քարոզչական որևէ հայտարարություն անելուց: Հակառակ դեպքում, նա պետք է լրջորեն մտածի իր պաշտոնից հեռանալու մասին, քանի որ Թուրքիայի հայերը երբեք չեն ընդունի նրան որպես ընտրված պատրիարք, նույնիսկ եթե Էրդողանն աջակցի նրա ընտրությանը… , ասվում է Սասունյանի հոդվածում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում