Նոյեմբերի 10-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում է ունեցել Սիրիայի գյուղատնտեսության նախարար դոկտոր Ադել Սաֆարին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության բնագավառում հայ-սիրիական համագործակցության արդի վիճակը և զարգացման հեռանկարները:
Կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև գյուղատնտեսության և անասնաբուժության, անասնաբուժական պատվաստուկների արտադրության ոլորտներում առկա ներուժին ու հնարավորություններին և կարևորել դրանց զարգացումը:
Կողմերը քննարկել են նաև 2010թ. Դամասկոսում ստորագրված Գործնական ծրագրի դրույթների իրականացման հնարավորություններն ու համագործակցության զարգացման ուղիները:
Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել սիրիական ցորենի բարձրորակ տեսակների` փորձարարական նպատակով Հայաստանի գիտահետազոտական հիմնարկներում աճեցման վերաբերյալ:
Դոկտոր Ադել Սաֆարն ընդգծել է, որ հրավերի դեպքում կայցելի Հայաստան համագործակցության զարգացման հեռանկարները տեղում ուսումնասիրելու համար:
Արտաքին գործերի նախարարություն