Thursday, 25 04 2024
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն

Վիետնամի պատերազմում հաղթանակը հնարավոր է դարձել շնորհիվ հայ ռադիոֆիզիկոսների

Gazeta.ru-ի թղթակիցը ռեպորտաժ է պատրաստել ամենաարտասովոր ռադիոաստղադիտակից, որը կառուցվել է 30 տարի առաջ Հայաստանի լեռներում։ Տիեզերքի դիտարկումների համար եզակի նախագծով ստեղծված, երկրաշարժ և «մութ տարիներ» ապրած ռադիոաստղադիտակը այսօր սպասում է ներդրողների և իր երկրորդ աստեղային ժամին։

Այդ զարմանալի օբյեկտը չի հիշատակվում Հայաստանի մասին ոչ մի ուղեցույցում, բացակայում է զբոսաշրջային քարտեզներում, նաև ճանապարհերից հեռու է, այդ իսկ պատճառով դժվար է այն նկատելը։ Այդուհանդերձ, Հերունի հայելային ռադիոաստղադիտակը զարմացնում է իր չափսերով և ստեղծողի գիտական խիզախությամբ։ Արագած լեռան լանջի արհեստական խառնարանում գտնվող ձեռակերտ մետաղական բաժակը հիշեցնում է այն ժամանակները, երբ Հայաստանի այդ գեղատեսիլ անկունը եղել է Խորհրդային Միության հիմնարար և կիրառական գիտության կենտրոնը։

Խորհրդային ֆիզիկոս Պարիս Հերունին 1957 թվականին ավարտել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտի ռադիոտեխնիկայի ֆակուլտետը, որտեղ հայտնի ակադեմիկոս Կոտելնիկովի ղեկավարությամբ մշակել է, մասնավորապես, ալեհավաք՝ Երկրի առաջին արհեստական արբանյակի համար։ 1960-ականների սկզբին նրա մեջ ծնվել է սկզբունքորեն նոր տեսակի ռադիոաստղադիտակի ստեղծման գաղափարը, որը պարաբոլային հայելիների սովորական սխեմայից տարբերվում է ուղղորդման ավելի մեծ ճշգրտությամբ և ավելի կարճ ալիքների վրա աշխատանքի հնարավորությամբ։ Ի տարբերություն պարաբոլի՝ գնդաձև հայելիները հավաքում են ճառագայթները ոչ մեկ կետում, այլ, այսպես կոչված, կաուստիկ (այրիչ) մակերևույթին։ Այդ իսկ պատճառով Հերունին առաջարկեց սկզբունքորեն նոր աստղադիտակի գաղափար, որտեղ գլխավոր գնդաձև հայելին անշարժ է, ուղղորդումը դեպի օբյեկտ կատարվում է երկրորդային հայելու տեղաշարժման ուղով, հենց դրա կենտրոնում էլ հավաքվում է աղբյուրից ընդունված ճառագայթումը։

Հաստատելով համակարգի աշխատունակությունը՝ գիտնականը որոշել է կառուցել 200 մետրանոց գնդաձև ալեհավաք, բայց դա անել չի հաջողվել ֆինանսական պատճառներով։

Հերունին, սակայն, առաջին հերթին ռադիոինժեներ էր, և նրան ժողովրդականություն է բերել ալեհավաքային պարամետրերի չափման մեթոդի մշակումը, այսինքն՝ ինչպես է բաշխվում ճառագայթման դաշտը մակերևույթից մոտ և հեռու։ Չիմանալով դա՝ ալեհավաքները որպես ազդանշանների փոխանցման ու ընդունման սարք կիրառելն անհնարին է։ Այդ իսկ պատճառով 1968 թվականին ԽՍՀՄ Պետստանդարտը Երևանում ստեղծեց ռադիոֆիզիկական չափումների բաժին՝ երկրում խոշորագույն Օդերևութաբանական ինստիտուտում։ Երեք տարի անց այն վերածվեց հատուկ մեկ գիտնականի՝ Պարիս Հերունու համար ստեղծված ռադիոֆիզիկական չափումների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի։

«Այժմ կարելի է բացահայտորեն ասել, որ Վիետնամում պատերազմը հաղթանակվել է շնորհիվ հայ ռադիոֆիզիկոսների, ովքեր ստեղծել են հակաօդային պաշտպանության ալեհավաքների չափումների ավտոմատ համալիր։ Մինչ այդ 20 ամերիկյան ինքնաթիռներից մեր զինվորականները խոցել են միայն մեկը, քանի որ ռադիոտեղորոշիչների ալեհավաքները, կոպիտ ասած, եղել են թեք»,- պատմել է տեխնիկական գիտությունների թեկնածու Արևիկ Սարգսյանը, որը գիտնականի զարմուհին է։

«Իրավիճակը փոխվել է, երբ չափումների մեր համալիրները սկսել են տեղադրվել Վիետնամում ՀՕՊ դիրքերում չափաբերման համար։ Դրանում մենք ԱՄՆ-ից 10 տարով առաջ ենք անցել»,- նշել է նա։

Այսօր Արևիկը դասավանդում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում և վարում համաշխարհային պրակտիկայի համար հազվագյուտ կուրս՝ «Ալեհավաքային չափումներ»՝ շարունակելով զարգացնել Հերունու գիտական դպրոցը։

1970-ականներին Հերունու երազանքն իրականացավ. Արագածի լեռնալանջին նրան տարածք հատկացվեց Ալեհավաքային չափումների պետական էտալոնային կենտրոնի համար։ Այսօր այնտեղ պահվում են ալեհավաքային չափումների հիմնական չափորոշիչները՝ միակը ԽՍՀՄ-ում, ԱՊՀ-ում և Եվրոպայում:

Ինստիտուտը ռազմական պատվերներից այնքան շատ գումար ստացավ, որ աստղադիտակը կառուցվեց առանց Մոսկվայի ֆինանսավորման։ Սակայն նախագծի չափը կրճատվեց՝ 200 մետրից դառնալով 54։ Շինարարությունը սկսվեց 1981 թվականին, ավարտվեց 1985-ին։ Այդպես է ստացվել աշխարհում առաջին և միակ ռադիոօպտիկական աստղադիտակը, որն ունակ է նայելու երկնքի որոշակի կետի միաժամանակ երկու միջակայքերում։

Строительство РОТ_54/2,6

Շինարարության հստակ արժեքը կազմել է մոտ 3.5 մլն ռուբլի, սակայն համանման պարամետրերով պարաբոլային աստղադիտակը կարժենար 10 անգամ ավելի թանկ։ 1987 թվականին աստղադիտակը շահագործման է հանձնվել։

Строительство телескопа

Հերունին անսպասելի եզրակացությունների է եկել՝ համեմատելով ալեհավաքի սեփական աղմուկը ռելիկտային (մնացորդային) ճառագայթման ջերմաստիճանի հետ։ 2.7 Կելվին ջերմաստիճանով ճառագայթումը, որը մեծ պայթյունի հետևանք է, կանխատեսվել էր 1963 թվականին գիտնականների կողմից, որի համար նրանց Նոբելյան մրցանակ էր շնորհվել։ «Քանի որ աստղադիտակի սեփական աղմուկը հավասար է 2.6 Կելվինի, դա ապացուցում է, որ Տիեզերքում չկա մնացորդային ճառագայթում, ինչը, իր հերթին վկայում է այն մասին, որ Տիեզերքում ոչ մի մեծ պայթյուն չի եղել»,-գրել է Հերունին աշխատանքներից մեկում։

Парис Геруни и его зеркальный телескоп

ԽՍՀՄ փլուզման հետ համամիութենական գիտահետազոտական ինստիտուտ պահելու համար Ռուսաստանի սահմաններրից դուրս ֆինանսավորումը դադարեցվեց։ Սկսվեցին Ղարաբաղյան պատերազմը և 90-ականների «մութ տարիները», ինչպես դրանք անվանում են Հայաստանում, և գլխավոր հանձնարարականը ռադիոաստղադիտակի պահպանումն էր։

Այժմ ներդրողներ են փնտրվում աստղադիտակի արդիականացման համար։ Նախագծերից մեկը նախատեսում է աստղադիտակի վերականգնում և դրա հիման վրա միջազգային գիտաուսումնական կենտրոնի ստեղծում, ինչը կզարգացնի գիտական զբոսաշրջությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում