Saturday, 20 04 2024
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի

Պատերազմ հուշարձանների դեմ

1982թ. հոկտեմբերին ԵՊՀ հայկական բանասիրության ֆակուլտետում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ՀԳՄ նախագահ Վարդգես Պետրոսյանը նշեց, որ «Հայկական էսքիզներ»-ում Անդրանիկ Օզանյանին անդրադառնալու համար Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի քարտուղար (1982-ից՝ ԽՄԿԿ քաղբյուրոյի անդամ) Հեյդար Ալիևը բողոք է հղել Մոսկվա՝ հայ գրողին և ՀԽՍՀ  կոմկուսի ղեկավարությանը մեղադրելով ազգայնականության՝ ազգայնական գործիչներին հիշատակելու մեջ:

2016թ. հունիսի 10-ին ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է. «Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգեոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրմամբ: Մեր վերաբերմունքը Հայրենական մեծ պատերազմին բոլորը լավ գիտեն: Մեր վերաբերմունքը նացիզմի վերածնման որևէ ձևի, դրա դրսևորումների հերոսացման, նեոնացիզմի, էքստրեմիզմի մասին բոլորը լավ գիտեն: Մենք չենք հասկանում, թե ինչու՞ է այդ հուշարձանը տեղադրվել. չէ՞ որ մենք բոլորս գիտենք հայ ժողովրդի անմահ հերոսության մասին» (http://ria.ru/society/20160610/1445603585.html):

Ավելի քան 34 տարի անց պաշտոնական Բաքուն և Մոսկվան դարձյալ նայում են նույն ուղղությամբ՝ Հայաստանին և հայ ժողովրդին մեղադրելով ազգայնականության, ծայրահեղականության, նեոնացիզմի մեջ: Թե ի՞նչ կամ ու՞մ պետք է հակադրեր հայ ժողովուրդը ռուսական մեծապետական շովինիզմին և թուրք-ադրբեջանական զավթողականությանը, եթե չլինեին Օզանյանն ու Նժդեհը, դժվար է ասել: Եվ հենց այս գործիչներն են, որ Բաքվին անզուսպ զայրույթ, իսկ Մոսկվային՝ նյարդային զարմանք են պատճառում: Հայ ժողովրդի պատմության մեջ բացառիկ դեր ունեցած այս գործիչների հիշատակումը կամ վերածնումը Մոսկվային և Բաքվին վերադարձնում են դեպի 20-րդ դարի սկիզբ՝ այն ժամանակները, երբ հայ ազգային այդ գործիչներից պատմական անմոռանալի դասեր են ստացել:

Եվ թեպետ Խորհրդային Միությունն անցյալում է, սակայն դրա քաղաքական գաղափարախոսներից ոմանք դեռևս ներկայում քաղաքական ուղեգիծ են մշակում՝ համառորեն չձերբազատվելով Մոսկվայից նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ներքին՝ քաղաքական, մշակութային, հասարակական կյանքը կանոնակարգելու, ուղղորդելու, հրահանգելու արատավոր մտածելակերպից:

Միաժամանակ, պաշտոնական Երևանի՝ Մոսկվայի հետ հարաբերություններում քաղաքական հպատակության վարքագիծը և ՀՀ արտաքին քաղաքական ուղեգիծը զրկել են Երևանին Մոսկվայի զարմանքին զայրութով պատասխանելու հնարավորությունից: (ՀՀ ԱԳՆ-ն հեզորեն լռում է): Ավելի ճիշտ՝ Երևանն ինքն իրեն զրկել է այդ իրավունքից:  Երևանը Մոսկվային է հանձնել իր ռազմաքաղաքական և տնտեսական ինքնիշխանությունը, և այժմ Մոսկվան նաև մշակութային և հոգևոր կապիտուլյացիա է պահանջում հայ ժողովրդից:

Հայաստանը որպես ռուսական աշխարհագրական ծայրագավառ, աշխարհաքաղաքական ֆորպոստ և քաղաքական սատրապություն համարող Մոսկվան Ադրբեջանի հետ ձախողվելով իր իսկ հրահրած ապրիլյան պատերազմում, այժմ պատերազմ է հայտարարել… երևանյան հուշարձաններին:

Ըստ քաղաքական սոցիոլոգիայի՝ մի շարք հուշարձաններ, բացի պատմական նշանակությունից և մշակութային արժեքից, նաև քաղաքական նշանակություն ունեն՝ դրանք քաղաքական գաղափարախոսության, հասարակական արժեհամակարգի ցուցիչ են: Ըստ հասարակագիտական պնդումների՝ հուշարձանները նաև խորհրդանիշեր են և փոխաբերական իմաստ ու նշանակություն են ձեռք բերում ի սկզբանե: Դրանք քաղաքական մշակույթի և հասարակական գիտակցության   կրող են, սերունդներին քաղաքական որոշակի տեղեկատվության, ուղերձներ փոխանցող քարակերտ սուրհանդակներ:

Մեծ զորավար, պետական գործիչ Գարեգին Նժդեհի դերը և նշանակությունը հայ ժողովրդի պատմության մեջ հսկայական է, անանց և անմոռանալի: Նժդեհի հուշարձանը հայ ժողովրդին քաղաքական վճռականության և ինքնիշխանության, ազգային ինքնության և արժանապատվության, սեփական ուժերին ապավինելու, երկրի տարածքային անձեռնմխելիության և ամբոջականության պահպանման պատգամներ է փոխանցում: Ահա թե ինչու է  «Մոսկվան զարմացած»:

Անշուշտ, Մոսկվայի անզուսպ «զարմանքը» և Նժդեհի հուշարձանը ռուսական ոտնձգությունից պաշտպանելու մղումները բնավ չեն բարձրացնում Երևանի կենտրոնում Պյոտր Առաջինի նմանությամբ քանդակած Գարեգին Նժդեհի հուշարձանի ցածր գեղագիտական, մշակութային և ճարտարապետական արժեքը, սակայն մեծացնում են Մոսկվայի հոգևոր հպատակության պարտադրանքի նյարդային փորձերը ետ մղելու արժանապատիվ ձգտումները: Նժդեհն այդ հուշարձանի հետ նույնքան կապ ունի, որքան կառավարող ՀՀԿ-ն՝ նրա գաղափարախոսության և պատգամների:

Այդ ամենն՝ այո, սակայն զարմանալու հերթն այժմ մերն է՝ ՀՀ քաղաքացիներինս: Թեպետ զարմանալու մեր հերթը վաղուց է հասել և անցել, երբ Հայաստանի ռազմաքաղաքական հակառակորդ Ադրբեջանին սպառազինություններ մատակարարող ՀՀ  «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմահենակետերի տարածքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ 2014թ. նոյեմբերի 7-ին հանդիսավորությամբ բացեց ռուսական հրաձգային զենքի կոնստրուկտոր, գեներալ-լեյտենենտ Միխայիլ Կալաշնիկովի հուշարձանը, ով Հայաստանի հետ դույզն-ինչ առնչություն չուներ: Մոսկվան, ինչպես միշտ, հաշվել էր Երևանի ատամները՝ ընթանալով «սպառազինությունները՝ Ադրբեջանին, Կալաշնիկովի հուշարձանը՝ Հայաստանին» խոտոր ուղեգծով:

Տարակուսելի է, թե ինչու՞ ցայսօր Մոսկվան «զարմանք» չի հայտնել, ասենք, Երևանի կայարանամերձ հրապարակում վեր խոյացող Սասունցի Դավթի արձանի համար: Ի վերջո, հայ ժողովրդական էպոսի հերոսը ևս պայքարել է օտար բռնակալների լծի դեմ: Չէ՞ որ պատերազմ է հայտարարվել երևանյան հուշարձաններին:

Եվ ինչու՞ է այդ պատերազմը միայն Հայաստանին ուղղված: Ինչու՞ ռուս-թուրքական լարված հարաբերությունների այս ընթացքում Մոսկվան կրակուբոց չի թափում  Աթաթուրքի հուշարձանի հանդեպ՝ թուրքական ազգայնական շարժման՝  քեմալականության առաջնորդի, երիտթուրքերի հեղափոխության մասնակցի,  թուրքական պետության հիմնադրի, նրա, ում բոլշևիկյան Ռուսաստանը զենք էր մատակարարում հայերի դեմ պատերազմելու համար:

Մոսկվան չի զարմանում նաև Գերմանիայի քաղաքներում վեր խոյացող Օտտո ֆոն Բիսմարկի հուշարձանից: Նրա, ում գործունեությանը համաշխարհային քաղաքական պատմության գնահատականը խիստ երկակի է և քննադատական: Ի վերջո, Բիսմարկը Գերմանիայի ժողովրդի համար նույն դերն է ունեցել, ինչ Նժդեհը՝ հայ ժողովրդի:

«Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգեոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրմամբ»,-РИА НОВОСТИ կայքի այս լրատվության տակ մի ռուս օգտատեր հետևյալ գրառումն է արել. «Ավելորդ անգամ համոզվում եմ Ալեքսանդր Երրորդի ճշմարտության մեջ. ընկերություն արա, բայց հույսդ դիր բանակի և նավատորմի վրա»: Մոսկվան գործընկերություն չի անում, նա միշտ էլ հույսը դրել է բանակի և նավատորմի վրա: Վերջին՝ հայ-ադրբեջանական պատերազմում նաև ուրիշի՝ ադրբեջանական բանակի վրա:

Մոսկվայի այդօրինակ վարքագիծը, այնուամենայնիվ, հանգեցրեց անհնարինին. դեռ մեկ տարի առաջ Երևանի հասարակական և անձնական օգտագործման տրանսպորտը հեղեղած ՌԴ պետական դրոշակներին այժմ զանգվածաբար փոխարինում են ՀՀ պետական դրոշակները: Գուցե ՀՀ պետական դրոշների հանդեպ ևս պատերա՞զմ հայտարարի Մոսկվան:

ՌԴ ԱԳՆ-ի՝ հունիսի 10-ի հայտարարությամբ Մոսկվան պատերազմ հայտարարեց երևանյան հուշարձաններին: Գուցե դա մեկ այլ՝ նո՞ր պատերազմի ազդականչ է:

 

 

Հեղինակը Մամուլի ազգային ակումբի նախագահն է

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում