Մասնագետներին հաջողվել է հայտնաբերել 4 մթերք, որոնք բարենպաստ ազդեցություն ունեն մարդու մտավոր ընդունակությունների վրա, հայտնում է gogetnews.info-ն:
Ներկայումս բժիշկները պնդում են, որ նյարդային համակարգի կենտրոնական մասի աշխատանքը ուղղակիորեն կախված է պատանիների և աղջիկների սննդաբաժնից: Լաբորատոր փորձերի ժամանակ պարզվել է, որ գլխուղեղի աշխատանքի վրա կարող է ազդել մի քանի մթերք:
Մարդու ինտելեկտը բարձրացնող մթերքների մեջ առաջին տեղը գրավել է ծովային ձուկը, որը պարունակում է օրգանիզմի համար անհրաժեշտ ճարպաթթուներ: Երկրորդ տեղը գրավել են կաթը, պանիրը և կաթնաշոռը: Երրորդ տեղում են լոբազգիները, որոնք ազդում են մարդու նյարդային համակարգի կենտրոնական մասում մոխրագույն նյութի առաջացման վրա: Վերջին տեղում է լոլիկը:
Այդ մթերքները գերազանց խթանում են գլխուղեղը և ակտիվացնում նեյրոններին: