Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը Եվրոպայի 2016 թվականի առաջնության խմբային փուլի Սլովակիայի ընտրանու դեմ խաղից առաջ նախավարժանք կատարելու ժամանակ վնասվածք է հասցրել տրիբունայում գտնվող երկրպագուին:
Բեյլի հարվածից հետո գնդակը դիպել է երկրպագուի դեմքին: Երբ Բեյլը հասկացել է, թե ինչ է կատարվել, մոտեցել է և ներողություն խնդրել երկրպագուից, ում քիթը հարվածի արդյունքում կոտրել է:
Հիշեցնենք, որ Ուելսի թիմը 2:1 հաշվով հաղթեց Սլովակիայի հավաքականին, իսկ Բեյլը դարձավ իր թիմի առաջին գոլի հեղինակը: