Համացանցում է հայտնվել Սիրիայի արաբական բանակից իսլամական «Հարաքաթ Նուրիդին ազ-Զինկի» խմբավորման զինյալների կողմից գրավված T-90A տանկի լուսանկարը և տեսանյութ: Իսլամական խմբավորումը տանկը գրավել է Հալեպի շրջանում: Հավանաբար, դա զինյալների ձեռքում հայտնված այդ տեսակի առաջին տանկն է՝ գրում է lenta.ru-ն:
Մայիսի կեսերին սիրիացի զինյալները դարձյալ Հալեպի շրջանում ոչնչացրել էին կառավարական զորքերին պատկանող T-90A տանկը: Հարձակումն իրականացրել էին ամերիկյան TOW հակատանկային հրթիռային համալիրի օգնությամբ: