Մարսելում, որտեղ ամբողջ օրվա ընթացքում բախումներ են տեղի ունեցել Անգլիայի և Ռուսաստանի հավաքականների երկրպագուների միջև, ձեռբակալվել է 6 մարդ: Այդ մասին հայտնում է Sky Sports-ը:
Եվս 6 երկրպագու ծանր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել: Նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում, երկուսն էլ անգլիացի են:
Ոստիկանները ստիպված են եղել արդյունքաբեր գազ և ջրցան մեքենաներ կիրառել: