Friday, 19 04 2024
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ

Թուրքիան ստանձնեց ԵԽ-ի նախարարների կոմիտեի նախագահությունը

Երեկվանից Թուրքիան պաշտոնապես ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը և մինչև հաջորդ տարվա մայիս կլինի կոմիտեի նախագահողը:
Մակեդոնիայի արտգործնախարար Անտոնիո Միլոշոսկին Ստրասբուրգում նախարարությունը փոխանցել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին:
Hurriyet Daily News-ը, հիշեցնելով, որ ԵԽԽՎ-ն էլ ղեկավարում է թուրք խորհրդարանական Մևլութ Չավուշօղլուն, գրում է, որ հայտնի երկու քաղաքական գործիչները միջազգային ամենահին կառույցներից մեկի գագաթներում են:
Եվրոպայի խորհրդում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Դարիել Բաթիբեյը լրագրողներին ասել է, թե իրենց երկրից սպասումները մեծ են, Թուրքիան դիտվում է իբրև կարևոր դերակատարություն ունեցող երկիր, և Եվրոպայի խորհրդի նախագահությունը նշանակալից է: §Մենք պատրաստ ենք լավագույնը անել», – հավաստիացրել է նա:
Ընդունելով նախագահությունը` Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ստրասբուրգում կայացած նիստում ներկայացրել է Թուրքիայի համար առաջնահերթ խնդիրները, թե ինչի վրա ավելի ուշադրություն կդարձնի Թուրքիան առաջիկա վեց ամիսների ընթացքում:
Նա ասել է, որ Թուրքիան կշարունակի բարեփոխումները Եվրոպայի խորհրդում։ Իրենց համար առաջնահերթություններից է Եվրախորհրդի ազդեցության ուժեղացումը: Դավութօղլուի խոսքերով` Թուրքիան ուշադրություն կդարձնի եվրոպական կառույցի անկախ ինստիտուտների վրա, ինչպիսիք են Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնախումբը, ռասիզմի և անհանդուրժողականության դեմ կոմիտեն, խոշտանգումների դեմ կոմիտեն: Թուրքիայի ԱԳ նախարարը ասել է, որ ուշադրության տակ կլինեն նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում անցկացվող բարեփոխումները:
Այսօր Դավութօղլուն և Չավուշօղլուն միասին մասնակցելու են եվրոպական կառույցի ղեկավար կոմիտեի նիստին, որի ընթացքում Թուրքիայի արտգործնախարարը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատգամավորներին ներկայացնելու է Թուրքիայի առաջիկա քայլերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում