Friday, 29 03 2024
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞

Իսրայելական «Երկաթյա գմբեթը». Սամվել Բաբայանի հայտարարության հետքերով

ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերադարձը Հայաստան դարձավ լրահոսի գլխավոր թեմաներից մեկը հայկական մամուլում: Արցախցի գեներալը մի քանի տարի գտնվում էր Ռուսաստանում ու երկար ժամանակ նրանից տեղեկություն չկար: Բայց ապրիլյան Քառօրյա պատերազմից հետո հաղթական գեներալը կրկին դարձավ որոշակիորեն պահանջված: Մամուլում որոշ հրապարակումների միջոցով աստիճանաբար սկսեց ձևավորվել հասարակական պահանջ, որպեսզի Բաբայանը վերադառնա Հայրենիք ու պատերազմական դժվարին իրավիճակում կանգնի բանակի կողքին: Արդեն մայիսի սկզբներին հայտնի դարձավ, որ Արցախի Պաշտպանության նախկին նախարարը Երևանում է:

Ի՞նչ առաքելությամբ է Բաբայանը վերադարձել Հայաստան ու Արցախ՝ առայժմ այնքան էլ հստակ չէ: Ինքը Սամվել Բաբայանը հայտարարել է, որ չի պատրաստվում անդամագրվել որևէ կուսակցության, բայց տեսնում է մարդկանց, որոնք կարող են գաղափարակից լինել իրեն և որպես հայ, որպես քաղաքացի՝ կարող է աջակցել որևէ քաղաքական ուժի: Բաբայանը իր վերադարձի գլխավոր առաքելությունը տեսնում է Լեռնային Ղարաբաղում, ուզում է լինել իր ժողովրդի կողքին և օգնել ինչով կարող է: Շատ փորձագետներ գնահատեցին այս իրադարձությունը որպես Բաբայանի քաղաքական վերադարձ՝ քննարկելով նրա հետագա ծրագրերը թե՛ Հայաստանի և թե՛ Արցախի ներքաղաքական գործընթացների համատեքստում: Սույն հոդվածում, սակայն, կենտրոնանալու ենք ոչ թե քաղաքական հարցերի, այլ Սամվել Բաբայանի` հայկական բանակի սպառազինության վիճակի, անվտանգության խնդիրներին ու հայկական կողմի ռազմավարությանը վերաբերող գնահատականների վրա:

Ոգին և ռազմավարությունը

Ստեփանակերտ մեկնելուց մի քանի օր առաջ Սամվել Բաբայանը ավելի ծավալուն հարցազրույց տվեց Սիվիլնեթին՝ խոսելով խիստ ռացիոնալ դիրքերից և առաջարկելով մի կողմ դնել Քառօրյա պատերազմից հետո ձևավորված հուզական ոգևորությունն ու պաթոսը հանրության մեջ և զբաղվել երկրի անվտանգության խնդիրներով:

Ի դեպ, Բաբայանը վերջին մարտական գործողությունները չի համարում պատերազմ կամ Ադրբեջանի կողմից պլանավորված օպերացիա, այլ դիվերսիոն հարձակում Ադրբեջանի կողմից: Ըստ նրա՝ նախ պետք է ախտորոշել իրավիճակը, հասկանալ հակառակորդի ռազմավարությունը, հետո գտնել լուծումներ: Սամվել Բաբայանը առաջին հերթին առաջարկում է ստեղծել հակաօդային պաշտպանության «зонтик»` Ադրբեջանի օդային, հրթիռային, հրետանային հարվածները չեզոքացնելու համար:

«Եթե 1 րոպեում մոտավորապես 25 000 արկ է թափվելու առաջին գծի վրա, կարո՞ղ է մարդ այնտեղ կանգնել: Ի՞նչ է նշանակում` մեր ոգին բարձր է: Ի՞նչ է, մեր զինվորը օդում հրթի՞ռ է բռնելու, թե՞ արկ: Մենք պարտավոր ենք լուծել այդ զինվորի անվտանգության հարցը»,- ասում է նա:

Հակաօդային, հակահրթիռային պաշտպանության խնդիրները, այսպիսով, Սամվել Բաբայանի քննադատության առանցքային դրույթներից են: Նա համոզված է, որ հայկական կողմը պաշտպանական հարցերում շեշտը պիտի դնի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության զարգացման վրա:

Հունիսի 5-ին Ստեփանակերտում Բաբայանը մեկ այլ ուշագրավ հայտարարություն արեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ այս անգամ անդրադառնալով Ադրբեջանի հակահրթիռային պաշտպանության համակարգին:

Պաշտպանության բանակի նախկին հրամանատարն ասաց, որ Ադրբեջանը Իսրայելից գնել է «Երկաթյա գմբեթ» («Железный купол») գերժամանակակից հակահրթիռային համակարգեր և այժմ աշխարհում չորրորդ պետությունն է, որն ունի նմանատիպ համակարգ:

«Ադրբեջանը ունի հակահրթիռային համակարգ, որը կոչվում է «Железный купол», իսրայելական: Չորս դիվիզիոն է առել: Խնդրեմ` կարող են մտնել միջազգային առևտրային կենտրոն ու իմանալ` կա՞, թե՞ չկա: Կարող եմ տեղերն էլ ասել` որտեղ է տեղակայված ամբողջ Ադրբեջանի տարածքում: Եթե քո ասած անձը հայտարարում է, որ աշխարհի վրա երեք պետություն կա, որ [հակահրթիռային] համակարգ ունի, հուշում եմ, որ չորրորդն էլ Ադրբեջանն է»:

«Iron Dome». տեխնիկական բնութագիր

Նախ փորձենք հասկանալ՝ ի՞նչ է իրենից ներկայացնում պաշտպանական այս համալիրը և ի՞նչ հնարավորություններ այն ունի: «Երկաթյա գմբեթը» (անգլերեն՝ Irone Dome, ռուսերեն՝ Железный купол) իսրայելական ընկերությունների և ամերիկացի մասնագետների համատեղ ջանքերով ստեղծված հակահրթիռային պաշտպանության համակարգ (ՀՀՊ) է, որը նախագծվել է 2006 թ. Իսրայելի և լիբանանյան Հիզբալլահ խմբավորման պատերազմից հետո (Երկրորդ լիբանանյան պատերազմ): Համալիրի «Tamir» կոչվող հիթիռն ունի մինչև 90 կգ քաշ և կարողանում է խոցել 155 մմ-անոց հրետանային արկերից մինչև 70 կմ հեռահարության հրթիռներ, ինչպես նաև ինքնաթիռներ: Ակտիվ կիրառության մեջ է մտել 2011 թվականից: Տարբեր գնահատականներով՝ համալիրը 2011-2013 թթ. խոցել է տարբեր տեսակի մոտ 550-600 հրթիռ: 2014 թ. հուլիս-օգոստոսյան մարտական գործողությունների ժամանակ՝ 50 օրվա ընթացքում, Իսրայելի ուղղությամբ արձակվել է 4954 հրթիռ: Համալիրը դրանցից խոցել է 735-ը, բաց է թողել 70-ը, իսկ մնացած հրթիռները վնաս չեն տվել և ընկել բնակավայրից հեռու: Մասնագետներն ասում են, որ «Երկաթյա գմբեթը» դեռ կատարելագործման կարիք ունի, որի համար ամերիկացիները պատրաստ են ֆինանսական միջոցներ տրամադրել Իսրայելին, բայց այն արդեն իսկ բավական արդյունավետ է գործում:

Ադրբեջանը ունի՞ «Irone Dome»

Բայց ունի՞ արդյոք Ադրբեջանը նմանատիպ համակարգ: Սա իսկապես լուրջ հարց է: Որքան էլ Սամվել Բաբայանն ասում է, որ գիտի Ադրբեջանի հակահրթիռային պաշտպանության ստորաբաժանումների ճշգրիտ վայրերը, այս տեղեկությունը խիստ կասկածելի է: 2014-15 թթ. մամուլում եղեն են որոշ տեղեկություններ, որ Ադրբեջանը պատրաստվում է գնել «Երկաթյա գմբեթ» Իսրայելից, բայց դրանք այդպես էլ չեն հաստատվել: Մեր տեղեկությունները փաստում են հակառակը, որ ադրբեջանական կողմը չունի «Երկաթյա գմբեթ» համալիրներ: Ինչո՞ւ.

  1. Ինչպես նշվեց վերևում, «Երկաթյա գմբեթը» իսրայելա-ամերիկյան արտադրության զենք է: Ամերիկյան որոշ ընկերություններ մասնաբաժին ունեն արտադրության մեջ ու տրամադրում են տեխնոլոգիաներ իսրայելցիներին այս համալիրի արտադրության համար, թեև դա գաղտնի է պահվում:

Խնդիրն այն է, որ ամերիկյան կողմը ամենևին չէր ցանկանա, որպեսզի նմանատիպ տեխնոլոգիաները մատակարարվեն Ադրբեջանին: Պատճառը ոչ թե այն է, որ կան օրենսդրական ինչ-որ արգելքներ կամ Միացյալ Նահանգները բացասական վերաբերմունք ունի Ադրբեջանի նկատմամբ, այլ այն, որ այդ տեխնոլոգիաները, որոնք դրվում են գերժամանակակից համալիրների վրա, Ադրբեջանի միջոցով կարող են հեշտությամբ հայտնվել Ռուսաստանի, Թուրքիայի կամ Իրանի տրամադրության տակ: Իսկ սա ամենևին չի բխում ամերիկյան շահերից: Նույնը կարելի է ասել Իսրայելի պարագայում: Իսրայելը նույնպես չի ուզենա հանուն մի քանի միլիարդ դոլար շահույթի՝ այդ տեխնոլոգիաները անուղղակիորեն փոխանցել Իրանին:

  1. Եթե Ադրբեջանն իրոք ուներ «Երկաթյա գմբեթ» համակարգեր, ապա ինչո՞ւ դրանք չկիրառվեցին ապրիլյան պատերազմի ժամանակ: Հայկական զինված ուժերը ապրիլ ամսվա ընթացքում հազարավոր հրետանային արկեր ու հրթիռներ է արձակել Ադրբեջանի վրա, որի հետևանքով Ադրբեջանը հարյուրավոր զոհեր է ունեցել: Եթե Ադրբեջանն իրոք ունի հակահրթիռային հզոր համակարգ, ապա այն պիտի որ կիրառվեր ապրիլյան ինտենսիվ ռազմական գործողությունների ընթացքում:

«Irone Drome»-ի գերագնահատված նշանակությունը

«Երկաթյա գմբեթ» հակահրթիռային համալիրը, ինչպես նշվեց վերևում, ծածկում է բավական փոքր տարածք՝ 150 քառ./կմ: Համալիրի «Tamir» հակահրթիռները փոքր են ու կարող են չեզոքացնել մինչև 1 տոննա զանգվածով հրթիռներ, օրինակ՝  «Սմերչ» կամ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հրթիռները, բայց արդյունավետ չեն մի շարք այլ համալիրների հրթիռները ոչնչացնելու համար: Օրինակ՝ «Tamir»-ը  չի կարող չեզոքացնել «Սկադի» (հրթիռը կշռում է մոտ 8 տոննա), «Տոչկա-Ու»-ի (հրթիռը կշռում է մոտ 1,5 տոննա): Առավել ևս, «Tamir»-ը արդյունավետ չէ «Իսկանդեր»-ի հրթիռները ոչնչացնելու համար:

Իսրայելը կիրառում է «Երկաթյա գմբեթ» համալիրը ահաբեկչական խմբավորումների, օրինակ՝ Հիզբալլահի հրթիռային հարվածներից իսրայելական բնակավայրերը պաշտպանելու համար: Իսրայելցիները կիրառում են մոտ հակահրթիռային պաշտպանության մոտ 40 մարտկոց միայն Թել-Ավիվը պաշտպանելու համար: Պարզ հաշվարկի դեպքում պարզ է դառնում, որ Ադրբեջանի հակահրթիռային պաշտպանության ենթադրյալ 4 դիվիզիոնները կամ մեկ տասնյակից ավելի մարտկոցները չեն կարող արդյունավետ պաշտպանել մեծ տարածքներ և լուծել լուրջ խնդիրներ:

Բացի այդ, եթե համալիրը արդյունավետ էր նույն արաբա-իսրայելյան հակամարտության ժամանակ, երբ Հիզբալլահը կարող էր օրական ընդամենը 30-50 հրթիռ արձակել Իսրայելի ուղղությամբ, ապա հայ-ադրբեջանական հակամարտության պարագայում և մասնավորապես ապրիլյան պատերազմի տեսանկյունից՝ «Երկաթյա գմբեթը» արդյունավետ չի կարող լինել: Մի բան է Հիզբալլահի ահաբեկչական հարվածները, մեկ այլ բան՝ դասական պատերազմը հայկական ու ադրբեջանական ուժերի միջև, երբ օրական կարող է արձակվել մինչև 1500 հրթիռ:

«Երկաթյա գմբեթը» շահավետ չէ նաև ֆինանսական տեսանկյունից: Սրա մեկ մարտկոցը գնահատվում է մոտ 1 միլիարդ ԱՄՆ դոլար:

Հետևաբար, ի՞նչ խնդիր կարող են լուծել Ադրբեջանի հակահրթիռային պաշտպանության 4 դիվիզոնները: Երևի լավագույն դեպքում կարող են պաշտպանել Ադրբեջանի նախագահի շքեղ առանձնատները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում