Համաշխարհային բանկը որոշում է ընդունել իջեցնել 2016-17թթ. համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը 0.5 և 0.3 տոկոսով՝ հասցնելով համապատասխանաբար 2.4 և 2.8 տոկոսի։ Այս մասին ասվում է կազմակերպության կայքում։
«Համաշխարհային բանկը 2016 թվականի համար իր գլոբալ աճի կանխատեսումը հունվարին սպասվող 2.9 տոկոսից նվազեցնում է 2.4 տոկոսի՝ զարգացած տնտեսությամբ երկրներում թույլ աճի, ցածր գների, թույլ միջազգային առևտրի և կապիտալի տեղաշարժի կրճատման պատճառով»,- ասվում է Global Economic Prospects հունիսյան հետազոտությունում։
Մասնավորապես, նախկին մակարդակի վրա է թողնվել Չինաստանի տնտեսության դինամիկայի վերաբերյալ կանխատեսումը, ինչպես նաև կանխատեսվում է կայուն աճ Հնդկաստանում, սակայն իջեցվել է զարգացած արևմտյան տնտեսություններին վերաբերող կանխատեսումը։