1992թ. Ռիո դե Ժանեյրոյում (Բրազիլիա) բարձրագույն մակարդակով Միջազգային համաժողովում նոր տոն է առաջարկվել՝ Օվկիանոսների համաշխարհային օրը: Այս մասին գրում է calend.ru-ն:
Այդ ժամանակվանից տոնը նշում են ամեն տարի հունիսի 8-ին բոլոր նրանք, ովքեր նույնիսկ շատ հեռու կապ ունեն Համաշխարհային օվկիանոսի հետ:
2008թ. ՄԱԿ ԳԱ-ն սահմանել է, որ 2009 թվականից սկսած՝ տոնը պաշտոնապես կնշվի: Ամեն տարի այս օրվա կապակցությամբ կազմակերպվող միջոցառումները նվիրված են որոշակի թեմայի:
Այդպիսով, մարդկությունը բոլոր մարդկանց ուժերով բնությունը լավագույն տեսքով պահպանելու, օվկիանոսի բուսական և կենդանական աշխարհի մասին հոգալու ևս մեկ հնարավորություն է ստացել: