Սեդա Դավոյանն արդեն 13 տարի բնակվում է Միացյալ Նահանգներում: Մարզուհին 3 տարի է, ինչ զբաղվում է բոդիբիլդինգով: Սեդան հասցրել է նկատելի հաջողությունների հասնել՝ հաղթելով մի շարք մրցաշարերում: 1in.am Sport-ը զրուցել է նրա հետ:
1. Քանի տարի առաջ և ինչու՞ եք մեկնել Հայաստանից:
Հայաստանից մեկնել եմ 13 տարի առաջ: Տեղափոխվել ենք ընտանիքով: Տատիկս արդեն 27 տարի բնակվում է ԱՄՆ-ում: Ցանկանում էինք բոլորս միասին լինել:
2. Ծրագրու՞մ եք վերադառնալ, թե՞ ոչ:
Շատ եմ ուզում վերադառնալ, Հայաստանս տեսնել: Այժմ զբաղված եմ աշխատանքով, մարվելով ու դպրոցով: Չեմ կարողացել այցելել, բայց ծրագրում եմ:
3. Քանի՞ տարի է, ինչ զբաղվում եք բոդիբիլդինգով:
3 տարի է, ինչ զբաղվում եմ բոդիբիլդինգով:
4. Գիտեմ, որ տարբեր մրցաշարերի եք մասնակցել: Ի՞նչ հաջողությունների եք հասել և ո՞րն է եղել վերջին տիտղոսը, ներկայացրեք փոքր-ինչ մանրամասն
Առաջին 2 մրցումներս բիկինի կատեգորիայում էին, երրորդը՝ «ֆիգուր» կատերգորիայում: Մայիսի 28-ի մրցաշարում հաղթեցի իմ հասակի աղջիկների մրցմանը: Բոլոր տարիքի ու հասակի մարզուհիների մրցմանը գրավեցի 3-րդ տեղը: Հիմա ստացել եմ որակավորում ու կարող եմ ավելի բարձրակարգ մրցումների մասնակցել:
6. Բոդիբիլդինգը Հայաստանում օրեցօր զարգանում է: Ի՞նչ պետք է ընդօրինակել ամերիկացի բոդիբիլդերներից, որոնք, հիրավի, ներկայացնում են ամենահզոր երկիրն այս մարզաձևի:
Մարմինդ միայն մարզվելով չես կարող փոխել: Սնվելը շատ կարևոր է: Կարևոր է պրոտեինի օգտագործումը, աղի բացակայությունը սննդակարգից: Շատերը սկսելով մարզվել՝ արագ պրոգրես չեն տեսնում և հուսահատվում են: Մարմինդ փոխել մեկ օրում կամ մեկ ամսում չի լինի:
7. Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ աղջիկներին:
Խորհուրդս աղջիկներին՝ մարզումներից ու ծանրաքարերից մի վախեցեք, տղա չեք դառնա (ժպտում է): Կդառնաք ավելի գեղեցիկ աղջիկ: Չպետք է հուսահատվել, եթե արագ արդյունք չեք տեսնում: Մարմինը փոխելը պահանջում է ժամանակ, աշխատանք ու ճիշտ սնվել: