«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը դեր է ստացել հայտնի մարտաֆիլմում:
«Շատ ուրախ եմ «Երեք իքս» ֆիլմի արտադրությանը մասնակցելու համար: Բայց եթե ասեմ, թե ինչ եմ անում այստեղ, Վին Դիզելը կարող է սպանել ինձ: Միշտ երազել եմ նկարահանվել որևէ ֆիլմում, հասկանալ, թե ինչ զգացումներ են լինում:
Բայց երբեք չեմ պատկերացրել, որ դա կարող է տեղի ունենալ կողք-կողքի այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Վին Դիզելը, Նինա Դոբրևը, Սեմյուել Լի Ջեքսոնը»,- Globo-ն մեջբերում է Նեյմարի խոսքերը: