Thursday, 25 04 2024
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն

«Խելացի լուծումներ` խելացի երկրների համար». մեկնարկել է 6-րդ ամենամյա միջազգային ԴիջիԹեք Բիզնես ֆորումը (տեսանյութ)

Այսօր` հունիսի 21-ին, մեկնարկել է «Խելացի լուծումներ` խելացի երկրների համար» խորագիրը կրող 6-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը: Պաշտոնական բացումն իրականացրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Ֆորումի աշխատանքները կտևեն երկու օր` հունիսի 21-22-ը, Արմենիա Մարիոթ հյուրանոցում:

Ֆորումի նպատակն է աջակցել թվային լուծումների հիման վրա ինովացիոն տնտեսության ստեղծմանը, մեկ հովանու ներքո ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայությունները:

ԴիջիԹեք Բիզնես ֆորումին այս տարի կմասնակցեն և իրենց տեխնոլոգիական լուծումները բիզնեսի արդյունավետության բարձրացման համար կներկայացնեն 62 կազմակերպություններ և ծրագրեր, որից 43-ը` տեղական, իսկ 19-ը` արտասահմանյան: Գործարար համայնքը հնարավորություն կունենա ծանոթանալ հետևյալ տեխնոլոգիական լուծումներին` տրանսպորտային հոսքերի կառավարման համակարգեր, ձեռնարկությունների և հաճախորդների կառավարման համակարգեր, call կենտրոններ և հեռախոսային նորագույն լուծումներ, կոմունալ վճարումների իրականացման համակարգեր, դրամարկղի միջոցով իրականացված գործարքների գրանցման համակարգեր, 3D համակարգեր, ինչպես նաև պետական գործակալությունների կողմից ներկայացվող էլեկտրոնային ծառայությունները և այլն:

Ֆորումի ընթացքում տեղական տեխնոլոգիական լուծումները գործարար այցելուներին կցուցադրեն Locator, Instigate, Unicopm, Synergy International Systems, Goods.am, MobRest.com, ScanCity, Webex Technologies, Impera Studio, Online-taxi.am, IT Service, Web Security, Pegasus Logic, PappleSoft, 3D Modeling Union, Clean Energy, Oktell, Sitronics, Cross Social և այլ կազմակերպություններ: Պետության կողմից տրամադրվող էլեկտրոնային կառավարման ծառայությունները կներկայացնեն ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ), ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, Էկենգը, ՀՀ Ֆինանսների նախարարությունը, ՀՀ սոցիալական և աշխատանքների հարցերի նախարարությունը և Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնը: Ֆորումին ֆինանսաբանկային լուծումներ կներկայացնեն հայաստանյան երկու բանկեր` Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբը և Ամերիաբանկը:

«Խելացի լուծումներ` խելացի երկրների համար» խորագիրը կրող ԴիջիԹեք Բիզնես ֆորում 2013-ում ներկա կլինեն և իրենց երկրի փորձն ու բիզնես ոլորտի ՏՏ լուծումները կներկայացնեն կազմակերպություններ Սինգապուրից, Վրաստանից, Ռուսաստանից, Իտալիայից, Նիդերլանդներից, Բուլղարիայից, Ուկրաինայից: Արտասահմանյան մասնակիցների թվին են պատկանում հետևյալ կազմակերպությունները` International Union of Intstruments and ITT Engeneering, National Research University Moscow Power Engineering Institute (MPEI), Moscow State University of Instrument Engineering and Computer Sciences (MGUPI), AzRy, Bit4ID, High Tech Solutions և այլն:

«Ֆորումը մեծ հնարավորություն է տալիս արդիականացնել թե գործարար, թե պետական և թե հասարակական գործընթացները` կիրառելով տեխնոլոգիական ընկերությունների ներուժը և նրանց առաջարկած ինովացիոն լուծումները: Այս առումով ֆորումի երկօրյա աշխատանքները կարող են հանգեցնել կտրուկ փոփոխությունների մեր երկրի տնտեսության համար: Առաջնային նպատակ համարելով տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդնումը տնտեսության այլ ոլորտներում` դեռևս 2008 թվականից Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) կազմակերպում է ԴիջիԹեք Բիզնես ֆորումը»,- նշել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Համաժողովի իրականացմանն աջակցում է նաև ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը: Աջակցության հիմնական նպատակն է քաջալերել և ապահովել բարձր տեխնոլոգիաների ոլորտի նորաստեղծ ընկերությունների մասնակցությունը ֆորումին: «Այսօր Հայաստանի նորաստեղծ ընկերություններն առաջարկում են նորարար և բավականին հետաքրքիր տեխնոլոգիական գաղափարներ և լուծումներ, որոնք կարող են արդյունավետորեն օգտագործվել բիզնեսի տարբեր ճյուղերում և առօրյա խնդիրների լուծման ընթացքում»,- նշեց «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի ղեկավար Բրունո Քորնելիոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում