Սաուդյան Արաբիան դիտարկում է ՕՊԵԿ-ի երկրների նավթի արդյունահանման սառեցմանն աջակցելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով կազմակերպության՝ հունիսի 2-ի հանդիպման պատվիրակներին։
Աղբյուրը հայտնել է, որ Էր-Ռիադը համաձայն է արդյունահանման սահմանափակմանը, եթե «առաստաղը» օրական 32 մլն բարելից հասցվի 32.5 մլն բարելի։ Արդյունահանման սահմանափակումների կողմնակից են նաև Նիգերիան, Կատարը, Ալժիրն ու Վենեսուելան։
Սակայն այդ միջոցառումն ունի նաև հակառակորդ՝ ԱՄԷ-ն։ Պարբերականի աղբյուրի խոսքով՝ ԱՄԷ-ն համաձայն չէ սահմանափակել արդյունահանումը, եթե արտադրությունը չկրճատի Իրանը։