ESPN հեռուտաընկերության վարկածով Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն գլխավորում է աշխարհի ամենահայտնի 100 մարզիկների ցանկը։
Երկրորդ տեղում է «Քլիվլենդ»-ի հարձակվող Լեբրոն Ջեյմսը։ Առաջին եռյակը եզրափակում է կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին։
«Բարսելոնա»-ի մեկ այլ հարձակվող՝ Նեյմարը, 4-րդն է։ Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը եզրափակում է առաջին հնգյակը։