Ավելի քան 20 կին դիմել է ոստիկանություն՝ հայտնելով գերմանական Դարմշտադտ քաղաքում բաց երկնքի տակ տեղի ունեցած երաժշտական փառատոնի ժամանակ սեռական ոտնձգությունների մասին, հայտնում է TASS-ը:
Ինչպես երեքշաբթի հայտնել են Գերմանիայի իրավապահ մարմիններում՝ ներկա պահին տրված է 14 դիմում: Նրանց դիմել է ընդամենը 26 կին: Կանայք հայտնել են, որ երիտասարդները շրջապատել են իրենց և չեն թողել անցնել: Ընդ որում՝ խոսքը առավելապես գնում է «հարավային երկրների արտաքինով տղամարդկանց մասին»:
Ոստիկանությունը ժամանակավորապես ձերբակալել է 3 կասկածյալի՝ Պակիստանից 28-31 տարեկան փախստականների, որոնց անձը պարզելուց հետո բաց են թողել: Իրավապահները ուշադրություն են հրավիրել այն բանի վրա, որ նմանատիպ դեպք տեղի է ունեցել Քյոլնում՝ Նոր տարվա գիշերը, երբ ոստիկանությանն է դիմել մոտ հազար մարդ: