Դերասանուհի Էմբեր Հերդը Լոս Անջելեսի ոստիկանություն դիմում է ուղարկել ամուսնու՝ դերասան Ջոնի Դեպի տված ծեծերի մասին, հայտնում է The Variety-ն:
«Այս դիմումով Էմբերը հույս ունի Լոս Անջելեսի ոստիկանության վարչությանը հնարավորություն տալ իրականացնելու իրադարձությունների ամբողջական և մանրամասն հետաքննություն, որոնք տեղի են ունեցել այդ երեկո և դրանից առաջ: Եթե ճշմարտությունը բացահայտվի, ապա Էմբերի պնդումները անկասկած կհաստատվեն, և ինչպես մենք հույս ունենք, Ջոնիին օգնություն կհատկացվի, ինչի կարիքը նա զգում է»,- հայտարարել են նրա փաստաբանները: