Հիմալայներում լեռնագագաթներից մեկը անվանել են ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի պատվին, հայտնում է Ukrinform-ը:
«Ես որոշել եմ սարերից մեկի գագաթը անվանվել Նադեժդա Սավչենկոյի պատվին, քանի որ նա կին է, ով երկու տարի ճաղերի հետևում պայքարել է համակարգի դեմ: Անցյալ տարի ես սարը անվանել եմ Ուկրաինայի հերոսների պատվին»,- հայտարարել է ուկրաինական սպորտային լրագրող Վալենտին Շչերբաչևը:
Նրա խոսքով՝ Նեպալի իշխանությունները պաշտոնական վկայական են տվել այն մասին, որ այժմ գագաթներից մեկը անվանվում է «Նադիա»: