Կրասնոդարում 37-ամյա տղամարդը ընկել է վեցերորդ հարկում գտնվող իր բնակարանի պատուհանից, մայիսի 31-ին հայտնել է Life-ը: Նա հիվանդանոց է տեղափոխվել բազմաթիվ վնասվածքներով:
Նախնական տվյալներով՝ տղամարդը եղել է թմրանյութերի ազդեցության տակ: Ընկնելուց առաջ նա մոտ մեկ ժամ պատուհանից դուրս է նետել ափսեներ և կահույք: Դեպքի մասին արտակարգ ծառայությանը հայտնել են հարևանները:
Տեսանյութը ուղարկվել է LifeCorr բջջային հավելվածի միջոցով, ինչի համար քաղաքացիական թղթակիցը նյութական պարգև է ստացել: