Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ը իր ծննդյան օրվա առթիվ նկարահանվել է Vanity Fair պարբերականի շապիկի համար կորգի ցեղատեսակի շների շրջապատում, հայտնում է gazeta.ru-ն: Ֆոտոսեսիան կատարել է լուսանկարիչ Էնի Լեյբովիցը:
«Այդ նկարահանման ամենահուզիչը և կարևորն այն էր, որ բոլոր գաղափարները դուրս էին գալիս նրանից: Նա ցանկանում էր լուսանկարվել թոռների և ծոռների հետ, ամուսնու՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի, իր դստեր՝ արքայադուստր Աննայի, և իր կորգիների հետ»,- ասել է Լեյբովիցը: