Ֆրանսիան առաջին ուղղաթիռակիր «Միստրալը» Եգիպտոսին կհանձնի հունիսի 2-ին, հայտնում է Paris Normandie-ը:
Նշվում է, որ 2 նավերից մեկի Եգիպտոսին հանձնելու արարողությունը տեղի կունենա Սեն Նազեր նավահանգստում Ֆրանսիայի պաշտպանության նախարարի մասնակցությամբ:
Աղբյուրի խոսքով՝ մի քանի օր անց ուղղաթիռակիրը կլքի նավահանգիստը 180 եգիպտական նավաստիներից կազմված անձնակազմով:
Նավը ընդունակ է տեղավորելու 700 մարդուց կազմված զորք, ուղղաթիռներ, ռազմական մոտորանավակներ, տանկեր և մինչև 60 ավտոմեքենա:
Եգիպտոսը հետաքրքրվել է «Միստրալներով» ռուս-ֆրանսիական համաձայնության դադարեցման մասին հայտարարությունից հետո: