«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ իրեն անհանգստացնում է «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ դիմակայությունը:
«Փորձս թույլ չի տալիս ինձ բարեհոգի լինել: Երկու տարի Գվարդիոլայի հետ աշխատել եմ Լա Լիգայում, որտեղ թե ես, թե նա չեմպիոն ենք դարձել:
Եթե այժմ ես և Գվարդիոլան կենտրոնանանք միմյանց վրա, ապա մեկ այլ մարզիչ չեմպիոն կդառնա»,- Daily Mail-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը: