Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան առանձնատուն է գնել Բարսելոնայում:
Անշարժ գույքի Proto Group Ltd գործակալությունը, որի ծառայություններից օգտվել է ֆուտբոլիստը, հայտարարել է, որ գնումը կապված չէ Պոգբայի` «Բարսելոնա» տեղափոխության հետ:
«Բարսելոնայում առանձնատուն գնելու փաստը ոչ մի կերպ կապված չէ Պոգբայի ֆուտբոլային գործունեության հետ: Դա պարզապես ներդրում է»,-գրել է գործակալության մամլո ծառայությունը:
Հիշեցնենք, որ 23-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալ»-ը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Չելսի»-ն: