ԱՄՆ պետդեպարտամենտը Եվրոպա գնացող ամերիկացիներին նախազգուշացրել է Լեհաստանում և Ֆրանսիայում հնարավոր ահաբեկչությունների մասին, հայտնում է NBC-ն:
Մասնավորապես, խոսքը հուլիսի վերջին Լեհաստանում տեղի ունենալիք Երիտասարդների միջազգային օրվա ժամանակ զինյալների հնարավոր հարձակման և ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մասին է, որը սկսվում է հունիսի 10-ին:
Վարչությունում նաև նշել են, որ զբոսաշրջիկները կարող են ցանկալի նպատակ լինել ահաբեկիչների համար: