Հանրապետական Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ նախագահական ընտրություններում իր հաղթանակի դեպքում կդիտարկի սենատոր Ջեֆ Սեշնսի թեկնածությունը ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում, հայտնում է RIA Novosti-ն:
«Ջեֆ Սեշնսը, անխոս, այն մարդն է, ում թեկնածությունը ես կդիտարկեմ»,- ասել է Թրամփը մամլո ասուլիսում:
Նա Սեշնսին անվանել է «հիանալի մարդ և ամերիկյան սենատում ամենահարգված մարդկանցից մեկը»: Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ կոնգրեսում իր աշխատանքային տարիներին «Սեշնսը ոչ մի անգամ պաշտոնապես չի աջակցել ինչ-որ նախագահի թեկնածուի»:
Ավելի վաղ սենատորը պաշտոնապես հայտարարել էր, որ աջակցում է Թրամփին: