Կանադայի հարավային Ֆորտ Մակ Մյուրեյ քաղաքի հարյուրավոր տներ, որոնք անմիջականորեն չեն տուժել հրդեհից, թունավոր մոխրի պատճառով մնում են բնակվելու համար անպիտան, հայտարարել է Ալբերտա նահանգի վարչապետ Ռեյչել Նոթլին, հայտնում է RIA Novosti-ն:
Մայիսի սկզբին Ալբերտա նահանգում բռնկված խոշոր անտառային հրդեհից ամենաշատը տուժել է Ֆորտ Մաք Մյուրեյ քաղաքը, որտեղ ոչնչացվել է 2,4 հազար տուն:
Առողջապահական մարմինների ներկայացուցիչները հայտնել են, որ հրդեհից հետո տներում մնացած մոխիրը պարունակում է ֆոսֆորի և այլ վնասակար նյութերի բարձր մակարդակ, ինչը կարող է հանգեցնել շնչուղիների հիվանդությունների և այրվածքների: