Հրապարակվել է ֆուտբոլի Ուելսի հավաքականի հայտացուցակը։ Ուելսի ընտրանու կազմում «Եվրո-2016»-ին մասնակցելու են հետևյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներ` Դենիել Ուորդ, Ուեյն Հենեսի, Օուեյն Ուիլիամս:
Պաշտպաններ` Էշլի Ուիլիամս, Ջեյմս Չեսթեր, Բեն Դևիս, Ջեյմս Քոլինզ, Քրիս Գանտեր, Նիլ Թեյլոր, Էշլի Ռիչարդս:
Կիսապաշտպաններ` Ջո Լեդլի, Ջո Ալեն, Դևիդ Վոեն, Ջոնաթան Ուիլիամս, Դևիդ Էդվարդս, Ջորջ Ուիլիամս, Աարոն Ռեմսի, Էնդի Քինգ:
Հարձակվողներ` Սայմոն Չերչ, Գարեթ Բեյլ, Դևիդ Քոթերիլ, Հել Ռոբսոն-Կանու, Սեմ Վոուքս: