Tuesday, 23 04 2024
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում

Նժդեհի արձանի բացումից հետո Մոսկվան ստիպված կլինի փոխել տոնը Երևանի հետ հարաբերություններում

Երևանում Գարեգին Նժդեհի հուշարձանի բացմանը պետք է անհապաղ արձագանքել դիվանագիտական ճանապարհով: «Վեստնիկ Կավկազա» առցանց պարբերականի հետ զրույցի ժամանակ նման կարծիք են հայտնել ռուս փորձագետները։ Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովն այս փաստը անվանել է հրեշավոր՝ Գարեգին Նժդեհի հուշարձանի բացումը կապելով հայ հասարակությունում որոշ հզոր ուժերի առկայության հետ, որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ, իսկՌուսաստանը գերմանական նացիզմի գլխավոր հաղթողն է։

Կոլաբորացիոնիստական զորքերի ստեղծումը, որոնք ծառայել են ֆաշիստական Գերմանիային, հրեշավոր հանցագործություն է: Երևանի նման արարքը դուրս է գալիս բոլոր ընդունելի ձևաչափերից։ Դա պետք է պահանջի Ռուսաստանի վճռական արձագանքը՝ նացիստական կոլաբորացիոնիստների հերոսացումը դադարեցնելու պահանջով: Մոսկվան պետք է պահանջի Երևանից դադարեցնել նացիստական հանցագործների հերոսացման քաղաքականությունը։ Այդ հարցը պետք է մշտապես լինի հայ-ռուսական բանակցությունների սեղանին:

Նժդեհի հուշարձանի բացմանն է անդրադարձել նաև պատմական գիտությունների թեկնածու, քաղաքական վերլուծաբան ՕլեգԿուզնեցովը: Ըստ նրա՝ Նժդեհի հուշարձանի բացումը վկայում է «Հայաստանում ֆաշիզմի վերականգնման մասին, ինչը միջազգային իրավունքի տեսանկյունից անընդունելի է։

Այդ քայլը ներառում է ոչ միայն ներքին, այլև արտաքին դրդապատճառ, որը ցույց է տալիս, որ Քոչարյան-Սարգսյան ղարաբաղյան կլանի քաղաքական ռեժիմը պատրաստ է միջազգային իրադրության ցանկացած սրման՝ երկրում գործերի առկա վիճակի աջակցման համար հայկական հասարակության մոբիլիզացման համար։ Ըստ էության՝ մենք կարող ենք խոսել այն մասին, որ Հայաստանը վերցրել է որոշակի տեսակի ինքնամեկուսացման կուրս, և իշխանության պահպանման համար ներկայիս նախագահն ու նրա շրջապատն ավելի ու ավելի են նմանվում Հյուսիսային Կորեայի քաղաքական ռեժիմին:

Քաղաքական վերլուծաբանի կարծիքով՝ այդ քայլը չի նպաստի հայ-ռուսական հարաբերությունների կայուն վիճակի պահպանմանը, Ռուսաստանը ստիպված կլինի փոխել տոնը Երևանի հետ հարաբերություններում։

Պետք է առնվազն բողոքի նոտա արտահայտվի և հստակ պահանջ ամենակարճ ժամկետներում այդ հուշարձանի ապամոնտաժման վերաբերյալ։ Միանգամայն հնարավոր է, որ որպես ֆաշիզմը հաղթահարած երկիր՝ Ռուսաստանը փոխի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների ձևաչափը, իջեցնի դրանց մակարդակը կամ Երևանին հանի դաշնակիցների կազմից:
Պատմաբան Միխայիլ Ռեմիզովը Նժդեհի արձանի տեղադրման տակ քաղաքական ենթատեքստ է տեսնում: Ազգային հերոսներից հենց Նժդեհի ընտրությունը պատմաբանը կապում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբեյալ հայկական կողմի դժգոհության հետ:

Որքան որ կարողանում եմ դատել Մոսկվայի դիրքից, հայ հասարակության մեջ շատ բարձր է գրգռումը: Դա, սակայն, կարծում եմ՝ անարդարացի է և քիչ հիմնավոր, չէ՞ որ Ռուսաստանը դիվանագիտական քիչ ջանք չի գործադրել, որ ռազմական կոնֆլիկտը չխորանա, և Ղարաբաղի խնդրի ռազմական լուծումը չդառնա անխուսափելի:

Նժդեհի արձանի ընտրության վերաբերյալ ռուսական մամուլում տեղ գտած մեկնաբանությունները հանրապետական Էդվարդ Շարմազանովն անվանում է մակերեսային և պրիմիտիվ: Ազգային ժողովի փոխխոսնակը կարծում է՝ ռուսական մամուլում շրջանառվող կարծիքը չի կարող համընկնել պաշտոնական Կրեմլի կարծիքի հետ:

«Եթե մեղադրում են Նժդեհին, ապա տեղյակ չեն պատմությունից»,- նկատում է Շարմազանովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում