Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Պատերազմը դեռ չի ավարտվել և պետք չէ շատ խաղաքարտեր բացել. Արծրուն Հովհաննիսյան

Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի են ունեցել նոր պաշտոնանկություններ. պաշտոնանկ է եղել և ձերբակալվել Զինված ուժերի սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, ձերբակալվել են նաև գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը:

ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս առնչությամբ նշեց, որ այդ ձերբակալությունները հավանաբար կապված են իրենց գործառույթների հետ, որոնք, ըստ երևույթին, քրեորեն պատժելի են:

Նա տեղին չհամարեց այդ ամենը կապել այս ստուգումների հետ, որովհետև այդ ռիսկային ոլորտներում՝ մարդկային ռեսուրսների կառավարում և գնումներ, պարբերաբար կատարվում են ստուգումներ. «Հեռացվել են համապատասխան պաշտոնյա անձինք նաև ներքին վերահսկողության ստուգումներից հետո: Այսինքն՝ պետք չէ ամեն ինչ կապել X իրավիճակի հետ»:

ՊՆ մամուլի քարտուղարի խոսքով՝ պաշտոնանկություններին առնչվող քննարկումները հիվանդագին բնույթ են ձեռք բերում. «Չեմ հորդորի ծայրահեղացնել և ամեն ինչ փաթեթավորել այս պաշտոնանկություններով»:

Հարցին՝ Սերժ Սարգսյանի կողմից հնչեցված 800 հեկտար տարածքի կորուստը ինչպե՞ս է չափված՝ դարձյալ Google Map-ո՞վ, Արծրուն Հովհաննիսյանը դժվարացավ պատասխանել՝ հստակեցնելով, որ դա տարածքային կորուստ չէ, այլ խուսանավում:

Մեր զրուցակիցը չի կիսում Սամվել Բաբայանի կարծիքը, թե ապրիլյան դեպքերը ռազմական գործողություններ չէին. «Իմ կարծիքով՝ այն մարդիկ, ովքեր այդ օրերին եղել են Արցախում և տիրապետում են օպերատիվ իրավիճակին, միանշանակ դա որակել են որպես պատերազմական գործողություններ, որոնք վաղուց դասական որոշակի կանոններից շեղվել են և ընդունել տարբեր սողացող, հիբրիդային և այլ բնույթներ»:

ՊՆ մամլո քարտուղարը հիշեցրեց, որ պատերազմը դեռ չի ավարտվել և պետք չէ ստիպել շատ խաղաքարտեր բացել՝ տեղին չհամարելով այս իրավիճակում գերագույն գլխավոր հրամանատարի կամ պաշտպանության նախարարի հասցեին հնչեցված մեղադրանքները, «Այս տարիների ընթացքում տասնյակ տարածքներ են բարելավվել, թողեք՝ զինվորականները զբաղվեն: Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ բանակը իր խնդիրը կկատարի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում