Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը չի կորցնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու հույսը: Այդ մասին նա հայտնել է մայիսի 30-ին Մոսկվայում իր համերգի ժամանակ, հայտնում է The Telegraph-ը:
«Ինչպես ձեզնից ոմանք գիտեն, ես այս այցի ընթացքում հույս ունեի հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ: Եվ չնայած դա եղավ անհնար, խորապես շնորհակալ եմ նրանից Ռուսաստանում որոշ լուրջ հարցեր քննարկելու հրավերքի համար, այդ թվում՝ կապված ԼԳԲՏ-ի, ՄԻԱՎ-ի, ՁԻԱՀ-ի հետ»,- ասել է երաժիշտը և ավելացրել, որ հույս ունի ապագայում հանդիպել:
Անցյալ շաբաթ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի և Էլթոն Ջոնի հանդիպումը չի կարող կայանալ, քանի որ նրանց գրաֆիկները չեն համընկնում: