Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

Հայրենիքը վտանգված է, հակառակորդը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի. Սմբատ Հակոբյան

«Առաջին լրատվական»-ը զրուցել է ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի հետ:

– Պարոն Հակոբյան, ընդունված է ապրիլի սկզբին ղարաբաղաադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները անվանել քառօրյա պատերազմ: Ձեր դիտարկմամբ՝ այդ գործողությունները հնարավո՞ր է շարունակվեն նաև առաջիկայում, որովհետև այս «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճակը թե՛ փորձագետների կարծիքով և թե՛ անգամ պաշտոնական մակարդակով նշվում է, որ ամեն պահի կարող է նորից դադարել, և վերսկսվեն գործողությունները շփման գծում: Դուք եղել եք առաջնագծում, ի՞նչ դիտարկումներ ունեք, ձեր գնահատականը ո՞րն է:

– Նախ սկսենք նրանից, որ քառօրյա պատերազմ ես չէի կոչի, երևի թե հանրության մեջ որոշ ուժեր են գլուխ բարձրացրել, որոնք ամեն ինչին ուռճացած անուն են կպցնում՝ ինչ-որ մեկի փիարի կամ այդպիսի ներքին խնդիրներից ելնելով: Ես դա քառօրյա պատերազմ չեմ անվանում, ամբողջ պատասխանատվությամբ եմ ասում, ինքս առաջին իսկ օրերից այնտեղ լինելով՝ իմ մարտական ընկերների հետ, սա ավելի շուտ երկու հակամարտող կողմերի զինուժի, զինատեսակի, հոգեբանական պատրաստվածության հարց ու պատասխան էր, թե հարց ու պատասխանի հետևանքներն ինչպիսին կլինեն, ժամանակը ցույց կտա: Այն, որ ազերիների կողմն իր համար շատ բաներ պարզեց, դա փաստ է, այն որ մենք՝ թե՛ հանրությունը, թե՛ ԶՈւ-ն, թե՛ իշխանությունները ևս իրենց համար շատ բան պարզեցին, որոնց պատասխանները մենք այսօր տեսնում ենք. մարդիկ են ձերբակալվում, բարձր պաշտոնյաներ, գեներալներ են պաշտոնազրկվում, դա ևս փաստ է: Ես դա ուղղակի անվանում եմ քառօրյա հարցուպատասխան՝ երկու կողմերի զինուժի, զինվորի, սպայի… բոլորի: Այն որ հայկական Պաշտպանության բանակի սպաներն ու զինվորները գրեթե բոլորն անխտիր (ցավոք սրտի բացառություններ կան) իրենց դրսևորել են ամենաբարձր մակարդակով, հատկապես մեր հրետանին, այդտեղ վիճելու խնդիր չկա, նույնիսկ քննարկելու հարց չկա: Այն, որ մեր զինվորն ու սպան հոգեբանորեն պատրաստ են ցանկացած տեսակի ոտնձգություն դիմակայելու, դա այս օրերի փաստն է արդեն, այն, որ մենք հայրենիքը և հայրենապաշտությունն առաջնահերթ ենք դասում, քան մյուս շահերը՝ կա՛մ անձնական, կա՛մ կլանային, դա կրկին փաստվեց: Այն, որ առաջնագծում կանգնած են հողագործի, բանվորի, չարքաշ աշխատանքով հաց ստեղծող հայի զավակները, դա ևս կրկին փաստեցինք: Ավելին չասեմ, հանրությունը, այս մի քանի նախադասությունն ինքն իր համար քննարկելով, կհասկանա՝ ինչի մասին է խոսքը:

Հետագա գործողությունները, ձեր դիտարկմամբ, դիվանագիտական ճանապարհով հանդիպումները, բարձր մակարդակով պայմանավորվածությունները՝ թե՛ Վիեննայում ձեռք բերված, թե՛ նաև առաջիկա հանդիպմանը, ըստ էության, արդյունք չե՞ն տա, և ցանկացած պահի կարո՞ղ են նորից նման գործողությունների դիմել, և «քառօրյա պատերազմն» ունենա իր շարունակությունը:

– Մ․թ․ա․ 3-րդ հարյուրամյակում մեր զորավարներից մեկը՝ Ալեքսանդրն ասաց՝ ճշմարտությունը սրիս ծայրին է, և կարծում եմ, որ դա բոլոր ժամանակների համար իրականություն է, դիվանագիտական դաշտերում մենք հաղթանակած դուրս կգանք այն ժամանակ, երբ որ պատրաստ կլինենք, հզոր, պատրաստ դիմակայելու ցանկացած ուժի, ցանկացած ոտնձգության տասն անգամ ավել պատասխան տալու. սա է ճշմարտությունը դիվանագիտության մեջ, ուժեղների հետ են հաշվի նստում, թույլերի, թուլակամի, վախկոտի հետ ո՞վ է հաշվի նստում՝ թե՛ շրջապատում, թե՛ ընդհանուր միջազգային ասպարեզում, այսօր աշխարհաքաղաքական վիճակը՝ գեոպոլիտիկա կոչվածն այնքան վատ վիճակում է, որ աշխարհի բոլոր ժողովուրդները անխտիր (հատուկենտ «բանանային» երկրներ կան, որոնց հեչ պետքն էլ չէ, որ պատերազմ կլինի, մեկ է իրենք իրենց բանանն են ուտելու)։ Մենք դարեր ի վեր, որպես հայ ժողովուրդ, որպես պատմական ժողովուրդ, մշակույթ և քաղաքականություն թելադրող խաչմերուկներում մենք ամեն րոպե պետք է պատրաստ լինենք պատերազմի: Մեր մեծերից մեկը՝ Գարեգին Նժդեհն ասում էր, որ պատերազմները երբեք չեն դադարում, հրադադարի ընթացքում ճիշտ մտածող ժողովուրդները, ճիշտ մտածող իշխանը պատրաստվում է նոր պատերազմի: Ի՞նչ հրադադարի մասին է խոսքը, երբ որ մենք երկու կողմերից, եթե ոչ բոլոր կողմերից, շրջապատված ենք թշնամիներով, ի՞նչ հրադադարի մասին կարող է խոսք լինել, երբ որ փաստացի հենց այս պահին Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Մեր մասին չեմ ուզում խոսել, ոչ թե վատն ենք, ոչ թե պատրաստ չենք պատերազմին, այլ ուղղակի հանրությունը թող իմանա, որ հակառակորդ կողմը պատրաստվում է մեծ ու լայնածավալ պատերազմի: Սա վախի մթնոլորտ թող չստեղծի, որովհետև մենք բոլորս էլ գիտենք, որ վաղ թե ուշ դա լինելու է: Ես ապրիլի 2-ին տված իմ հարցազրույցում ասել եմ, որ սա այն պատերազմն է, որի դեռ ծաղիկներն ենք ստանում, դեռ ծաղկեփունջը չենք ստացել, ծաղկեփնջի ժամանակը շատ մոտ է: Այս պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ որ կողմերից մեկը ձեռքերը վեր կբարձրացնի և կկապիտուլացվի: Ես մեր ներուժը, մեր գենոմը հաշվի առնելով, համոզված եմ, որ մենք կարող ենք այս պատերազմից մեծ հաղթանակներով դուրս գալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում