Tuesday, 23 04 2024
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար

Հայաստանն ավելի քան 14 հազար ժամանակակից ստրուկ ունի. Walk Free Foundation

Ավստրալական Walk Free Foundation-ը «Ստրկության միջազգային ինդեքսում» հետազոտել է իրադրությունն աշխարհի 167 երկրում։ Պարզվում է՝ Հայաստանում 14.100 ժամանակակից ստրուկ կա (երկրի բնակչության ընդհանուր թվի 0.467 տոկոսը)։ Մեր երկիրը վարկանիշում զբաղեցնում է 119-րդ հորիզոնականը։Նախորդ տարվա զեկույցում Հայաստանում արձանագրվել էր 10.500 ժամանակակից ստրուկ:

Նշվում է, որ Հայաստանում ժամանակակից ստրկության դեպքեր են ի հայտ եկել գյուղատնտեսության, շինարարության և առևտրի ոլորտներում։ Հայաստանում հարկադիր աշխատանքի 2015 թվականի ուսումնասիրությունը չի վավերագրել բացահայտ սպառնալիքների ապացույց, սակայն արձանագրել է խաբեության և փաստաթղթերի առգրավման փաստեր։

Ադրբեջանը 80-րդ տեղում է (45.000), Վրաստանը 105-րդ տեղում է (20,900), Իրան 13-րդ տեղում է (495,300), Թուրքիան՝ 14-րդ (480,300)։

Ներկայում աշխարհում ավելի քան 45 միլիոն մարդ գտնվում է ստրկության մեջ, որոնց մեծ մասին պահում են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Այս մասին ասված է Walk Free Foundation հիմնադրամի զեկույցում:

Զեկույցի համաձայն՝ 2014 թվականից ի վեր ամբողջ աշխարհում ստրուկների թիվը 28 տոկոսով ավելացել է: Հիմնադրամի տվյալներով՝ Հնդկաստանում ստրկական պայմաններում են ապրում ամենամեծ թվով մարդիկ՝ շուրջ 18,35 միլիոն: Հնդկաստանին հաջորդում են Չինաստանը (3,39 միլիոն), Պակիստանը (2,13 միլիոն), Բանգլադեշը (1,53 միլիոն) և Ուզբեկստանը (1,23 միլիոն): Այս 5 երկրներում ապրում է ժամանակակից ստրուկների 58 տոկոսը։

Անազատ բնակչության առավել բարձր տոկոս է արձանագրվել Հյուսիսային Կորեայում, այն կազմում է երկրի բնակչության ընդհանուր թվի 4.37 տոկոսը։ Այս առումով Հայաստանը 25-րդն է (0.467 տոկոս)։

Walk Free Foundation-ի հետազոտության մեջ ժամանակակից ստրկություն ասելով հասկանում են մարդու շահագործման տարբեր ձևեր, որոնց դեպքում նա հարկադրված է լինում որևէ գործունեություն իրականացնել սպառնալիքների, բռնության, հարկադրման, դաժան վերաբերմունքի կամ խարդախ գործողությունների պատճառով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում