ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, հնարավոր է, հունիսի վերջին՝ Փարիզում Մերձավոր Արևելքի հարցով կոնֆերանսից հետո, այցելի Իսրայել: Այդ մասին տեղեկացնում է Jerusalem Post-ը:
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Պան Գի Մունի այցը Իսրայել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, հնարավոր է նրա համար վերջինը լինի, քանի որ այդ պաշտոնում նրա լիազորություններն ավարտվում են 2016-ի դեկտեմբերին:
Հիշեցնենք, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման վերաբերյալ միջազգային հանդիպումը նախարարների մակարդակով կանցկացվի հունիսի 3-ին՝ Փարիզում: