Իրաքի ռազմաօդային ուժերը ռմբակոծության ժամանակ չեզոքացրել են ԴԻԱՇ ահաբեկչական խմբավորման յոթ առաջնորդների, հայտնում է RIA Novosti-ն:
Ոչնչացված ահաբեկիչների մեջ եղել են զինյալներ պատասխանատու խմբավորման հետախուզության և անվտանգության համար:
ԴԱԻՇ-ի ահաբեկիչների չեզոքացումը տեղի է ունեցել Իրաքի Անբար շրջանի արևմտյան մասում` Սիրիայի հետ սահմանում: Ոչնչացված ծայրահեղականների մեջ եղել են խոշոր խմբերի առաջնորդներ և Եփրատ շրջանում շարիաթի դատարանի ղեկավարը: