Ադոլֆ Հիտլերի եղբայրը, որին ընդունված է համարել ավագը, իրականում հանդիսանում է նրա կրտսեր եղբայրը, վկայում են պատմաբանների տվյալները, հայտնում է Reuters-ը:
Ինչպես ավելի վաղ ենթադրում էին, Հիտլերը եղել է վեց երեխաներից չորրորդը, սակայն նրա ծննդավայր Ավստրիայի Բրաունաու-ամ-Ինն քաղաքում փաստաթղթերից արված քաղվածքները վկայում են, որ իրականում Ադոլֆը եղել է ընտանիքի երրորդ երեխան:
Հաշվետվության համաձայն՝ Օտտո Հիտլերը, որն ավելի վաղ համարվել է եղբայրներից վերջինը, իրականում ծնվել է Ադոլֆից երեք տարի անց` 1892 թվականի հունիսի 17-ին: Նա վեց օր անց մահացել է հիդրոկեֆալիայից: