Գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել են Սպիտակ տան պարսպից ներս կասկածելի փաթեթ նետած ենթադրյալ չարագործին, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Տեղական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ մասնագետները ուսումնասիրում են փաթեթը: Նախնական տվյալներով՝ այնտեղ թղթեր են եղել:
Դեպքի վայրում գտնվում են հրշեջ մեքենաներ, բժիշկներ և քիմիական պաշտպանության ծառայության աշխատակիցներ:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ կասկածելի առարկայի պատճառով փակվել է Սպիտակ տունը: