Չեխական բանակի վետերան Մարտին Զապլետալը դուրս է եկել փողոց՝ դիմավորելու Վիշկովա քաղաքի փողոցներով անցնող ամերիկյան ռազմական տեխնիկայի շարասյանը, գորում է Parlamentni listy-ն:
Զինվորական հագուստով տղամարդը սպասել է, մինչև անցել է շարասյունն ուղեկցող պահակախումբը, այնուհետև փակել է զինվորական մեքենայի ճանապարհը, մեջքով շրջվել, հանել է տաբատը և կռացել: Այդտեղ գտնվող ոստիկանները նրան հեռացրել են ճանապարհից, և շարասյունը շարունակել է երթը:
Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ Զապլետալին մեղադրանք են ներկայացրել մասսայական անկարգություններ հրահրելու համար, նրան սպասվում է մինչև երեք տարի ազատազրկում: