«Չելսի»-ի ավագ Ջոն Թերին մեկնաբանել է Ժոզե Մոուրինյոյին՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին:
«Ֆանտաստիկ նորություն էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար: Վստահ եմ, որ «կարմիր սատանաներ»-ի երկրպագուներն ու խաղացողները ոգևորություն կապրեն, քանի որ Մոուրինյոն աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է:
Կարծում եմ՝ Ժոզեին ջերմ ընդունելություն է սպասվում: Մոուրինյոն գերազանց մարզիչ է: Վստահ եմ` նա արագ կհարմարվի «Յունայթեդ»-ում»,- Daily Mail-ը մեջբերում է Թերիի խոսքերը: