Մադրիդի «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Սաուլը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դիտակետում է:
Daily Mail-ի տեղեկությունների համաձայն՝ Սաուլը «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի տրանսֆերային գլխավոր նպատակներից մեկն է:
Հիշեցնենք, որ Սաուլը պատրաստվում է նոր պայմանագիր ստորագրել «Ատլետիկո»-ի հետ, որի համաձայն ֆուտբոլիստը շաբաթական 80 000 ֆունտ կվաստակի: Այդ դեպքում ֆուտբոլիստի հրաժարագինը կգերազանցի 30 մլն ֆունտը:
Հավելենք, որ Պրիմերայի նախորդ մրցաշրջանում Սաուլը մասնակցել է 31 խաղի, 4 գոլ խփել և գոլային 2 փոխանցում կատարել: