Չինաստանի Սյամին քաղաքում դպրոցականներն այս տարի ավարտական քննություններից առաջ չեն կարողանա սթրեսից ազատվել ոչ ավանդական մեթոդով` կրթության ոլորտի պաշտոնյաները նրանց արգելել են միջանցքներում բարձր բղավել և պատռել դասագրքերը, հայտնում է BBC-ն:
Այդ արգելքը քաղաքի իշխանությունները մտցրել են Gaokao ավարտական քննություններից 10 օր առաջ:
Ամեն տարի մոտ 10 միլիոն չինացի դպրոցականներ հանձնում են այդ տխրահռչակ բարդ քննությունը երկու օրվա ընթացքում:
Ինչպես նշում է China Youth Daily պարբերականը՝ այժմ հարկ կլինի դպրոցականներին տրամադրել հոգեբանական օգնություն:
Երիտասարդ չինացիների համար Gaokao քննությունը համարվում է վճռորոշ իրենց կյանքի համար: Քննության արդյունքից է կախված նրանց հետագա ճակատագիրը` կամ դու կդառնաս աղքատ ֆերմեր կամ գործարանի բանվոր, կամ էլ դու հնարավորություն կունենաս դառնալու բժիշկ կամ գիտնական: