Թուրքիայի հարավ-արևելքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ հատուկ գործողությունների ժամանակ ավերվել է 6320 տուն, հայտնում է RIA Novosti-ն:
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Կուրտուլմուշը: Նրա խոսքերով` դրանց վերականգնումը կարժենա մոտ 300 միլիոն դոլար:
«Սուր, Սիլոպի, Ջիզրա, Իդիլ և Յուկսեկովա շրջաններում ավերված տների թիվը կազմում է 6320: Դա մոտ 11000 բնակարան է»,- ասել է նա Անկարայում ճեպազրույցի ժամանակ: