Թուրքիան պետք է ապացույցներ ներկայացնի իր մեղադրանքների այն մասին, որ Մոսկվան զենք է մատակարարում Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (ՔԱԿ), հայտնում է TASS-ը:
Այդ մասին հայտարարել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:
«Երբ ինչ-որ մեկն ինչ-որ բան է ասում, ապա թող ապացույցներ ներկայացնի»,- ասել է նա:
Ավելի վաղ հայտնել են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է ՔԱԿ-ին զենիթային զենքեր և հրթիռներ մատակարարելու մեջ: