Թուրքիայի նախագահի կինը՝ Էմինե Էրդողանը հայտարարել է, որ կանանց զբաղվածության մակարդակի բարձրացման համար կարևոր քայլ պետք է լինի կանանց աշխատանքային շահագործման դադարեցումը և գենդերային հավասարությունը, գրում է Hurryet Daily News-ը:
«Խոչընդոտների վերացումը, այնպիսիք, ինչպիսիք են կանանց և տղամարդկանց աշխատավարձերի տարբերությունը, աշխատանքի ընդունման հարցում խտրականությունը, պարտադիր է գենդերային հավասարություն հաստատելու համար: Մենք պետք է հավասարություն հաստատենք կանանց և տղամարդկանց միջև բոլոր ոլոտներում»,- ասել է առաջին տիկինը:
Ավելի վաղ Թուրքիայի առաջին տիկինը հայտարարել էր, որ օսմանյան սուլթանների հարեմները «կանանց համար դպրոց են»: