«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է թիմի մարզչական շտաբ հրավիրել Ռիո Ֆերդինանդին:
Պորտուգալացի մասնագետի կարծիքով` Ֆերդինանդը հիանալի որակներ ունի այդ աշխատանքի համար, իսկ նրա ներկայությունն «Օլդ Թրաֆորդ»-ում հիանալի մթնոլորտ կստեղծի թիմի հանդերձարանում:
Հիշեցնենք, որ Ֆերդինանդը 12 տարի հանդես է եկել «Յունայթեդ»-ում` մասնակցելով 455 խաղի: Այժմ նա աշխատում է BT Sport հեռուստաընկերությունում որպես փորձագետ: