Ջանլուիջի Դոնարուման մտադիր չէ առաջիկա ամռանը փոխել ակումբային գրանցումը: Daily Mail-ը հայտնում է, որ 17-ամյա դարպասապահը որոշել է մնալ Իտալիայում:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` Դոնարումայի ծառայություններով հետաքրքրված էին «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Չելսի»-ն:
Նախորդ մրցաշրջանում դարպասապահը «Միլան»-ի կազմում մասնակցել է 31 հանդիպումների, բաց է թողել 30 գոլ և 11 խաղերում անառիկ է պահել սեփական դարպասը: