Երևանից 2 ժամում հասնում ենք Գեղարքունիքի մարզի հյուսիսարևելյան հատված, Սևանա լճի ափի Ջիլ սահմանապահ գյուղ: Հայերին ու ադրբեջանցիներին բաժանող բարձունքն անզեն աչքով է երևում:
90-ականների պատերազմը Ջիլը սեփական մաշկի վրա է զգացել, մարտերը բաց վերք են թողել: 25 տարի անց թշնամուն թիկն տված այս ժողովուրդը դեռ փշերի վրա է:
Մեր անօդաչու տեսանկարահանող սարքը գյուղացիները շփոթում են հետախուզական ԱԹՍ-ի հետ ու գալիս են կռվի: Սահմանին ապրելու վախը ջիլեցի մեր հայրենակիցներին ավելորդ զգուշավոր է դարձրել:
1988թ-ից Ջիլը բնակեցվել է Ադրբեջանից բռնի գաղթած մեր հայրենակիցներով, մինչ այդ այնտեղ ադրբեջանցիներ են բնակվել:
Սահմանապահ գյուղի զարմանահրաշ բնակիչներն ապրում են հարազատ գյուղի անվանը համավատարիմ՝ ամուր, պինդ ու անկոտրում:
Մանրամասները՝ տեսանյութում: