Իրաքի Էլ-Ֆալուջա քաղաքում ԴԱԻՇ-ի զինյալները գերի են վերցրել 100 երիտասարդների, նրանց մեղադրելով «մորուք աճեցնելու ցանկություն չունենալու» մեջ: Այդ մասին հայտնում է Al Sumaria հեռուստաալիքը:
Քաղաքի երեցներից մեկը` շեյխ Մաջիդ ալ Ջարասին ճշտել է, որ երիտասարդներին ԴԱԻՇ-ի զինյալները գերի են վերցրել քաղաքի կենտրոնի Էն Նազազի շուկայում և քաղաքի արևելյան հատվածից՝ Էլ Ջաջիդից:
Նրա խոսքերով` «ձերբակալվածներին մի քանի մեքենաներով զինյալները տարել են անհայտ ուղղություններով»: Երիտասարդների հետագա ճակատագրի մասին տեղեկություն առայժմ չկա: