Ամերիկացի Բրայեն Մայսերը թույլ է տվել այրել իրեն և օդ թռցնել՝ համաշխարհային ռեկորդ սահմանելու նպատակով, գրում է lenta.ru-ն՝ հղում կատարելով Գինեսի ռեկորդների գրքի կայքին:
Տղամարդուն օդ են թռցրել հսկայական արբալետի (աղեղնազենք) օգնությամբ: Նա թռչել է մոտ 32 մետր: Հնարքը ցուցադրվել է իտալական Lo Show Dei Record շոուի եթերում:
Մայսերը գերազանցել է նախկին ռեկորդը, որ սահմանել էր բուլղարացի Վեստա Գաեչկովան 1995-ին՝ թռչելով 22․9 մետր: